211652_close_icon
views-count14699 դիտում article-date 23:18 13-01-2017

Սերնդափոխություն Ծառուկյանի հետ, կամ` առանց. «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի հարցազրույցը «ՉԻ»-ին

«[url=http://chi.am/index.cfm?objectid=812789E0-D8AE-11E6-9DE5DA96B1BA47AC]ՉԻ[/url]» զրուցակիցն է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը։ [b]- Պարոն Վարդանյան, խորհրդարանական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Միասնություն» համազգային շարժումը։ Ի՞նչ փուլում եք այսօր, ինչպե՞ս եք մասնակցելու առաջիկա ընտրություններին, կբացե՞ք փակագծերը։ [/b] - Ես փակագծերը բացելու խնդիր չունեմ, քանի որ որեւէ գաղտնի կամ կոնսպիրատիվ գործընթացի չեմ մասնակցում։ Մեզ մոտ ամեն ինչ բաց է եւ թափանցիկ։ Դեռ ամիսներ առաջ, նախաձեռնելով «Միասնություն» համազգային շարժումը, մենք հայտարարել էինք, որ ակտիվորեն մասնակցելու ենք մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին, որ մեր երկրին անհրաժեշտ է որակական քաղաքական սերնդափոխություն, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն միասնական ջանքերով, համատեղ ուժերով։ Մեր բոլոր գաղափարները այսօր արդիական են, դեռ ավելին, դրանք օրեցօր ավելի են առարկայանում։ Մասնավորապես, ընտրություններին մեր մասնակցության առումով կարող եմ նշել, որ ի սկզբանե մենք խոսել էինք դաշինքային ձեւաչափով ընտրություններին մասնակցության մասին։ Այսօր արդեն այդ դաշինքը ուրվագծվում է, որը հավակնում է դառնալ նախընտրական հզոր բեւեռ` ունակ մեր հասարակությանը առաջարկելու պետության եւ հասարակության զարգացման որակապես նոր մոտեցումներ ու ծրագրեր։ Այդ ուղղությամբ կան արդեն նախնական պայմանավորվածություններ ու նախընտրական դաշինքի մաս կազմող հասարակական-քաղաքական ուժերի հետ համագործակցության կոնկրետ տեսլական, որի վերջնական արդյունքները մեր հանրությանը կներկայացնենք մոտ ժամանակներս։ [b]- Ասացիք, որ կա համագործակցության կոնկրետ տեսլական, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայտնի են մարդկանց կամ ուժերի անունները, որոնք տեղ են գտնելու ձեր ուժի նախընտրական ցուցակում։ [/b] - Մոտ օրերս այդ ցանկին կծանոթանաք; Դա բավականին ներկայանալի ցանկ է։ [b]- Ակնարկեցիք նոր մոտեցումների ու ծրագրերի մասին, կասե՞ք ինչով եք առանձնանալու ընտրություններին մասնակցող մնացած ուժերից։ [/b] - Մեր նախընտրական ծրագիրն այժմ կազմավորման փուլում է, եւ միայն վերջնական տեսքի բերելուց հետո եւ օրենքով նախատեսված ժամկետներում այն կներկայացնենք հանրությանը։ Ասեմ միայն, որ մեր ծրագիրը կունենա գիտական ու փորձագիտական լուրջ հենք։ Ցավոք, մեր հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում մենք ականատես ենք լինում անարդյունավետ քաղաքականության, ոչնչով չարդարացված «նորարարությունների» կամ ինքնագործունեության, հապճեպ, «ձեռքի հետ» ընդունվող քաղաքական որոշումների, որոնք հարուցում են հասարակության բնական դժգոհությունը։ Այս իրավիճակը պետք է փոխել։ Մեր երկրի կառավարմանը պետք է մասնակցեն հասարակության բոլոր կարող ուժերն ու լավագույն մասնագետները։ Դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր։ Ատելությունն ու իրար ամեն գնով ոչնչացնելու մոլուցքը, քաղաքական դաշտի աղճատվածությունը, քաղաքական դիսկուսը անձնական վիրավորանքների մակարդակին իջեցնելը կործանարար են մեր պետության համար եւ դեգրադացնում են հասարակական-քաղաքական դաշտը։ Եթե նման իրավիճակը երկար շարունակվի, ապա այն կարող է հանգեցնել խրոնիկական հիվանդության։ Հայաստանում ոչ միայն նախընտրական, այլ բոլոր կարգի քաղաքական բանավեճերը պետք է լինեն ծրագրային ու գաղափարական։ Միայն առողջ միջավայրում կարող են ծնվել առողջ գաղափարներ։ Մենք հանդես ենք գալու հասարակական-քաղաքական դաշտի առողջացման, համախմբման ու միասնության գաղափարներով` հիմքում ունենալով քաղաքական սերնդափոխության հրամայականը։ Կարծում ենք, մեր Հայաստանը պետք է դառնա յուրաքանչյուր հայի հպարտության երկիր։ Իսկ մենք այդ ձեւափոխման մարտիկներն ենք։ Եվ այս երազանքը մեր հիմնական նպատակն է։ Մեր թիմը պետք է անի ամեն ինչ, որ Հայաստանը դառնա երկիր, ուր վերադառնում են; Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://chi.am/index.cfm?objectid=812789E0-D8AE-11E6-9DE5DA96B1BA47AC]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր