211652_close_icon
views-count2070 դիտում article-date 22:04 13-01-2017

Ազատության հրապարակում կայացած համերգով եզրափակվել են Ամանորի տոնական միջոցառումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում տոնական համերգային ծրագրով եզրափակվել է Ամանորի միջոցառումների շարքը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Սառցե քաղաքի բեմում ելույթ են ունեցել հայկական էստրադայի հայտնի ու սիրված կատարողներ: Միջոցառման մասնակիցները, շնորհակալություն հայտնելով նախատոնական և հետտոնական օրերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված հետաքրքիր և բազմաժանր միջոցառումների համար, նշել են, որ այս տարի հատկապես տոն օրերին, չնայած եղանակային պայմաններին, Երևանում առանձնահատուկ աշխուժություն է տիրել: Երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր