211652_close_icon
views-count4194 դիտում article-date 22:36 13-01-2017

Երևանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ են մեկնարկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ են մեկնարկել: Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող տեղեկությունների հավաքագրումից հետո փոսալցումն իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները: Շինարարական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարտավոր են սեփական միջոցներով վերացնել փողոցներում ի հայտ եկած թերությունները: Ավելի ուշ` եղանակային նպաստավոր պայմանների առկայությամբ կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր