211652_close_icon
views-count1453 դիտում article-date 18:41 13-01-2017

Մայրաքաղաքի երկրորդական փողոցներում, բակերում ու միջբակային տարածքներում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվող ձնամաքրման աշխատանքներն այժմ հիմնականում ծավալվել են երկրորդական փողոցներում, բակերում ու միջբակային տարածություններում: Գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով: Մարդկային ռեսուրսների ներգրավմամբ առանձին հատվածներում մաքրվում են սառցակալած ճանապարհները: Ըստ անհրաժեշտության օգտագործվում է նաև աղի ու ավազի խառնուրդ: Հիշեցնենք, որ վերը նշված տարածքների մաքրման ոչ բավարար վիճակին օրերս անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ այդմ, հանձնարարվել էր կոնկրետ տարածքներում ձեռնարկել ձնամաքրման անհետաձգելի միջոցներ: Աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը:

Նմանատիպ նյութեր