211652_close_icon
views-count3388 դիտում article-date 18:01 13-01-2017

Politico. Ռուսաստանը կարող է խոչընդոտել Կիպրոսի վերամիավորմանը

Կիպրոսի թուրքական ու հունական համայնքների առաջնորդները, ինչպես նաև բանակցային գործընթացի մասնակիցներ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն անհանգստացած են, որ Ռուսաստանը կարող է խանգարել կիպրական կղզու վերամիավորման գործընթացի վերաբերյալ խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Այդ մասին գրում է Politico պարբերականը։ Թերթի փոխանցմամբ՝ պայմանագիրը կարող է թուլացնել Եվրամիության ու Թուրքիայի միջև լարվածությունը, «վերագործարկել» ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը, որը վերջին ժամանակներում փակուղի էր մտել կիպրական խնդրի պատճառով, ինչպես նաև Թուրքիային տալ բնական գազի ներմուծման նոր աղբյուր, սակայն այդ ամենը չի բխում Ռուսաստանի շահերից։ Ըստ թերթի՝ Մոսկվան օգտագործում է սոցցանցերը և լրատվական դաշտը՝ իր հզոր ազդեցությունը տարածելու համար։ Փոքր չէ նաև Ռուսաստանի ու հունական ուղղափառ եկեղեցու միջև կապի դերակատարությունը։ «Կառավարությունը գիտի Ռուսաստանի գործունեության մասին և հետևում է իրավիճակի զարգացմանը»,-ասում է աղբյուրը, որը մոտ է կանգնած Նիկոս Անաստասիադի կառավարությանը։

Նմանատիպ նյութեր