211652_close_icon
views-count6522 դիտում article-date 17:33 13-01-2017

Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ և 15 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի Քոջայելի նահանգում գործող մետաղական ջարդոնների վերամշակման գործարանում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Hurriyet-ը։ Նախնական տվյալներով՝ պայթել է մետաղի հալեցման վառարանը, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, իսկ 15-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ուղարկվել բուժբրիգադներ, որոնք էլ տուժածներին հոսպիտալացրել են։ Այլ մանրամասներ միջադեպից չեն հաղորդվում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր