211652_close_icon
views-count3850 դիտում article-date 14:42 13-01-2017

ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են իրականացվել

Այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են իրականացվել Հարկադիր կատարման ծառայությունում: Ծառայության Իրավաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Արմեն Հարությունյանի հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Մկրտչյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Մեկ այլ հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Դավիթ Հոբոսյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին:

Նմանատիպ նյութեր