211652_close_icon
views-count2435 դիտում article-date 16:13 13-01-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 12-ից 13-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրանյութի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, յուրացման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր