211652_close_icon
views-count3136 դիտում article-date 13:13 13-01-2017

Հազարավոր ակտիվիստներ սպառնացել են բողոքի ակցիա անցկացնել Թրամփի երդմնակալության արարողությանը

Հազարավոր ակտիվիստներ պատրաստվում են Վաշինգտոնում բողոքի ակցիա անցկացնել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ՝ հունվարի 20-ին։ Այս մասին հայտնում է TACC-ը: Ակտիվիստները նախատեսում են արգելափակել Կոնգրեսի շենքի՝ Կապիտոլիումի ճանապարհի բոլոր 12 հսկիչ անցակետերը։ Նրանք սպառնացել են նաև խանգարել Փենսիլվանիա պողոտայում անցկացվելիք շքերթին: Ընդհանուր առմամբ, այդ օրը բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունք են ստացել ռեկորդային թվով՝ 27 նախաձեռնող խմբեր։

Նմանատիպ նյութեր