211652_close_icon
views-count33950 դիտում article-date 12:42 13-01-2017

Կոտայքի մարզում բախվել են հարսանքավորների BMW X5-ը, Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW X5 մակնիշի 17 TO 117 համարանիշի, Opel մակնիշի 35FC 007 համարանիշի և Mercedes մակնիշի 34 OV 865 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Գ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մասնակիցները մեկնում էին Մարտունի քաղաք՝ հարսանիքի: Վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է այն, որ մեքենաներից մեկի առջև թափառող շներ են հայտնվել և, որպեսզի վարորդը շներին չհարվածի՝ կտրուկ արգելակել է ավտոմեքենան, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: Հիվանդանոցից ֆտոլրագրողին հայտնել են, որ վիրավորի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր