211652_close_icon
views-count3530 դիտում article-date 11:27 13-01-2017

Սիրիան մեղադրել է Իսրայելին՝ Դամասկոսի ռազմաօդային բազայի հրթիռակոծման մեջ

Սիրիական բանակը մեղադրել է Իսրայելին՝ Դամասկոսի մոտակայքում խոշոր ռազմական օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մեջ: Այս մասին հայտնում է RBC-ն: Սիրիան նախազգուշացրել է Իսրայելի իշխանություններին, որ հրթիռակոծմանը կարող են պատասխան գործողություններ հաջորդել: Աղբյուրի տեղեկություններով՝ հրթիռակոծության հետևանքով Էլ-Մեզա օդանավակայանում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Սիրիայի ռազմական աղբյուրների տվյալներով՝ հրթիռները արձակվել են Իսրայելի հյուսիսից:

Նմանատիպ նյութեր