211652_close_icon
views-count1536 դիտում article-date 09:51 13-01-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 13-ին, ժամը 01.53-ին տեղեկություն է ստացվել, որ Քաղսի-Հրազդան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել Infiniti QX4 մակնիշի 34 ՏՏ 655 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Վ.) ավտոմեքենան (1 ուղևոր): *** Հունվարի 13-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի Կորեայի ձոր կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Mitsubishi Outlander մակնիշի 34 OF 802 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր