211652_close_icon
views-count27912 դիտում article-date 21:42 12-01-2017

Մոսկվայի դատարանը ձերբակալել է մեծ արագության և դրիֆտի սիրահար Մառա Բաղդասարյանին

Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ մայրաքաղաքում ոստիկանների հետ հայտնի ավտոմրցավազքի մասնակից Մառա Բաղդասարյանին: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ նա ձերբակալվել է 15 օրով՝ երթևեկության կանոնները խախտելու համար վերջին 55 տուգանքները չմուծելու պատճառով: Հիշեցնենք, որ Մոսկվայում «ոսկե երիտասարդների»` ոստիկանական հետապնդող ավտոմեքենաների հետ մրցավազքի դուրս եկած մասնակիցներից մեկը` Մառա Բաղդասարյանը, իր թանկարժեք [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/05/87112/]BMW М3-ով դրիֆտի[/url] տեսանյութ էր տեղադրել համացանցում: Նա տեսանյութը հրապարակել էր` «Ինչպես եմ ես բռնաբարում իմ М3-ը» մակագրությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր