211652_close_icon
views-count11481 դիտում article-date 22:19 12-01-2017

«Flydubai» ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում

Դուբայից ՌԴ Եկատերինբուրգ մեկնող «Flydubai» ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկի «Կոլցովո» օդանավակայանում: Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավի անձնակազմի հրամանատարը հայտնել է օդանավում առկա տեխնիկական խնդիրների մասին և վայրէջք կատարել Չելյաբինսկում, քանի որ, ըստ նրա՝ տվյալ օդանավակայանում պայմանները առավել բարենպաստ են: Վայրէջքը իրականացվել է հաջող,- հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղարը:

Նմանատիպ նյութեր