211652_close_icon
views-count1547 դիտում article-date 22:08 12-01-2017

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունվարի 12-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող դիտահորը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ երեխան ընկել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող դիտահորը: Փրկարարները 2012 թ. ծնված Դ. Դ.-ին անվնաս դուրս են բերել դիտահորից, շտապօգնության կարիք չի եղել: *** Հունվարի 12-ին, ժամը 14.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին ընկած է եղել 1933 թ. ծնված Ռ. Մ.-ը, ում ցուցաբերել են համապատասխան օգնություն: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: *** Հունվարի 12-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 2-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Է. Ա.-ին (1937թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր