211652_close_icon
views-count7794 դիտում article-date 20:40 12-01-2017

Քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է քաղաքացու ոսկյա վզնոցները. ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին՝ խնդրում ենք հայտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փողոցում կնոջը կողոպտելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է քաղաքացու ոսկյա վզնոցները՝ ադամանդե և սապֆիրե կախազարդերով՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4մլն. դրամի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված ջինսե տաբատով և սև բաճկոնով տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր