211652_close_icon
views-count3184 դիտում article-date 19:25 12-01-2017

«Այնպես աշխատեք, որ սննդի հետ կապված որևէ խնդրի առաջ չկանգնենք». Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ընդունեց մանկապարտեզների սնունդ մատակարարողներին

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն այսօր խորհրդակցություն էր հրավիրել մանկապարտեզներում երեխաներին մատուցվող սննդի թեմայով: Խորհրդակցությանը ներկա էին վարչական շրջանի մանկապարտեզներում սննդի վերահսկմանը պատասխանատու աշխատակիցները, ինչպես նաև սննդի մատակարարման մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների ներկայացուցիչները: “Ցանկացած աշխատանքում կարող են լինել թերություններ, սակայն բացառեք, քանի որ մենք գործ ունենք մեր երեխաների սննդի հետ: Այնպես աշխատեք, որ սննդի հետ կապված որևէ խնդրի առաջ չկանգնենք: Զանգահարենք ձեզ և անգամ շնորհակալություն հայտնենք լավ աշխատանքի համար”,- հանդիպմանը հորդորել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Վարչական շրջանի ղեկավարը մատնանշել է այն խնդիրները, որոնք առկա են եղել մինչ օրս և հորդորել վերացնել, որպեսզի հետագայում այդ թեմային ադրադառնալու հարկ չլինի:

Նմանատիպ նյութեր