211652_close_icon
views-count4669 դիտում article-date 19:12 12-01-2017

Հարավային ու հյուսիսային ուղղություններում գործող միավորումներում ամփոփվել են 2016 թվականի արդյունքները. խրախուսվել են զինծառայողներն ու ստորաբաժանումները

Հունվարի 11-ին և 12-ին հարավային ու հյուսիսային ուղղություններում գործող միավորումներում ամփոփվել են 2016 թվականի արդյունքները: Այդ առիթով տեղի ունեցած ամփոփիչ խորհրդակցություններին, բացի նշված միավորումների և ենթակա զորամասերի հրամանատարական կազմից, ներկա էր նաև Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարները: Չնայած նշված միավորումներն ապրիլյան դիմակայության, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդ ժամանակահատվածների լարվածության շրջանում եղել են թշնամական հարձակման և պարբերաբար կրկնվող սադրանքների գլխավոր թիրախային ուղղություններում, այնուամենայնիվ, ինչպես նշվել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներում, կարողացել են ոչ միայն դիմակայել ու հետ շպրտել նախահարձակ հակառակորդին, այլև կյանքի կոչել միավորումների պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, բարելավել մարտական դիրքերի ինժեներական կահավորվածության, կրակի վարման և դիտարկման համակարգերը, պայմաններ ստեղծել մշտական տեղակայման վայրերում և առաջնագծում, անձնակազմի կենցաղային կարիքները առավել բարձր մակարդակով հոգալու ուղղությամբ, անց են կացվել տարբեր բնույթի զորավարժություններ և ուսումնավարժական հավաք-պարապմունքներ ու առհասարակ իրականացվել են այն բոլոր գործընթացներն ու միջոցառումները, որոնք կազմում են հյուսիսային և հարավային ուղղությամբ տեղակայված միավորումների առօրյա ծառայության և մարտական հերթապահության առանցքը: Ամփոփիչ խորհրդակցությունների ավարտին, տեղի են ունեցել պարգևատրման արարողություններ, որոնց ընթացքում խրախուսվել են առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զինծառայողներն ու ստորաբաժանումները: [b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր