211652_close_icon
views-count81365 դիտում article-date 18:01 12-01-2017

«Աշխարհ կանգնի, իջնող կա». կինը պնդում է, որ նախկին ամուսինը իրեն բռնաբարել է

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունվարի 8-ին Տաշիր քաղաքի բնակիչ, 43-ամյա Կարինե Ուսուբովայի բողոքի հիման վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այդ օրը ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել է, որ նախկին ամուսինը, Երևան քաղաքի Նորք Մարաշ 13-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Ալեքսանդր Ալոյանը հուվարի 7-ի 20:00-ից մինչև հաջորդ օրը ժամը 11:30-ն ընկած ժամանակահատվածում իր հետ գտնվել է Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 145 հասցեում գործող «ՏH RESORD» հյուրանոցում իրեն ծեծելու և սպառնալիքներ տալու միջոցով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ստեփանավանի ոստիկանությունն ու քննչական բաժինը ստիպված որոնում են Ա. Ալոյանին, իսկ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր