211652_close_icon
views-count3939 դիտում article-date 19:37 12-01-2017

Նախատեսվում է լուծարել «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ինչպես նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացման, պետբյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ: Նախատեսվում է լուծարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որոշման արդյունքում կտնտեսվի 9 մլն 200 հազար ՀՀ դրամ: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կլուծարվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Արդյունքում՝ առկա 13 հաստիքի և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կտնտեսվի մոտ 35 մլն ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր