211652_close_icon
views-count1743 դիտում article-date 18:12 12-01-2017

Եթե հայկական դիվանագիտական ուժը, միտքը ավելի ակտիվ չաշխատի, մնալու ենք երկակի մոտեցման դաշտում. Լարիսա Ալավերդյան

Կոշտ հարցապնդմամբ հանդես գալն ինձ համար ազդակ է, որ ակտիվացնել է պետք աշխատանքը, և պետք չէ սպասել, որ դիվանագիտական դաշտում մեղմ արտահայտելով՝ կունենանք փոփոխություն: Պետք է նկատել, որ աշխարհաքաղաքականության մեջ անցել են կոշտ հակադրությունների: Այսպիսի եզրակացություն արեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը քննադատելիս: Հրավիրված ասուլիսին տիկին Ալավերդյանն ասաց, որ այստեղ կարելի է նկատել լավ և վատ կողմեր: Լավ կողմն այն է, որ Մինսկի խումբը կարող է իմպերատիվ հայտարարություն անել, ինչը մինչև հիմա չէր եղել: Վատ է այն, որ կապում են ինչ-ինչ պայմանների հետ: Հասարակական գործչի կարծքով՝ հայկական կողմի համար սա ազդակ է, որ եթե հայկական դիվանագիտական ուժը, միտքը չաշխատի ավելի ակտիվ, մնալու ենք երկակի մոտեցման դաշտում: Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել Չինարի գյուղի մոտ պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր