211652_close_icon
views-count3049 դիտում article-date 17:45 12-01-2017

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավակնորդը քննադատել է Ռուսաստանին «Ղրիմը բռնակցելու համար»

ԱՄՆ Սենատում Արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Ռեքս Թիլերսոնի թեկնածության քննարկման ժամանակ Թիլերսոնը՝ պատասխանել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցին, Թիլերսոնը քննադատել է Մոսկվային «Ղրիմը բռնակցելու համար» և տեղի ունեցածը որակել «ապօրինի գործողություն», որին Բարաք Օբամայի վարչակազմը շատ «թույլ» պատասխան է տվել. տեղեկացնում է [url=http://edition.cnn.com/2017/01/11/politics/tillerson-confirmation-hearing/index.html]edition.cnn.com[/url]-ը: Թիլերսոնը նաև հայտարարել է, որ դեմ չէր լինի, եթե Ուկրաինային պաշտպանական զենք մատակարարվեր՝ Մոսկվայի ներխուժմանը դիմակայելու համար: «Թեև այսօրվա Ռուսաստանը վտանգ է ներկայացնում, սակայն այն սեփական շահերը հետապնդելու հարցում անկանխատեսելի չի: Մենք պետք է բաց ու անկեղծ երկխոսություն սկսենք Ռուսաստանի հետ՝ առաջ տանելով մեր գիծը»,- ասել է միլիարդատերը 7 ժամ տևած լսումների ժամանակ:

Նմանատիպ նյութեր