211652_close_icon
views-count6702 դիտում article-date 16:25 12-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 12-ին

1628 թ. – ծնվել է Շարլ Պերրոն, ֆրանսիացի գրող, նշանավոր հեքիաթասաց (մահ. 1703 թ.): 1665 թ. – մահացել է Պիեռ դե Ֆերման, ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս , նաև փաստաբան (ծն. 1601 թ.): 1876 թ. – ծնվել է Ջեկ Լոնդոնը, ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ (մահ. 1916 թ.): 1910 թ. – ծնվել է Լուիզա Ռայները, թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի, «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ամենատարեց օսկարակիր անձնավորությունը, մահացել է 2014 թ. 104 տարեկանում: 1933 թ. – Երևանում գործարկվեց առաջին տրամվայը: 1964 թ. – տեղի ունեցավ Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարը անկախացավ, իսկ 1964 թվականին միանալով Տանգանիակայի հետ ստեղծվեց Տանզանիան: 1998 թ. – ինքնասպանություն գործեց իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, ով մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը: 2010 թ. – Հաիթիում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով զոհվեց մոտ 316.000 մարդ, մոտ 311.000-ը վիրավորվեցին: 2015 թ. - Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում սպանվել են տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները:

Նմանատիպ նյութեր