211652_close_icon
views-count3717 դիտում article-date 14:11 12-01-2017

«Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարմամբ խաչ չի քաշվում հայ-իրանական երկաթուղու վրա. ՏԿՏՏ նախարար

«Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարումը չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը խաչ է քաշում հայ-իրանական երկաթուղու վրա: Այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը որոշեց լուծարել Տրանսպորտի և ՏՏ նախարարությանն առընթեր գործող «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից այլ գործառույթներ չունի և մյուս կողմից էլ գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռասիա» ՖԶԷ ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են: Այս իսկ պատճառով ` նպատակահարմար է դրա լուծարումը: Հարցին, թե ՓԲԸ-ի լուծարումը նշանակու՞մ է, որ հայ-իրանական նախագիծը չի իրականանալու, նախարարը պատասխանեց. «Ոչ դա չի նշանակում, որովհետև նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն: Այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը»: Նախարարը հայտնեց, որ հայ-իրականական երկաթուղու շինարարության հետ կապված 1 ներդրողի հետ կա ստորագրված, կոնցեսիոն կառավարաման հանձնած փաստաթուղթ: Վահան Մարտիորոսյանին ուղղված հաջորդ հարցն այն էր, թե ՀՀ կառավարությունն ինչքան է գնահատում հայ-իրանական եկաթուղու կառուցման նախագիծը: «Մոտակա հաշվարկներով` մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի է, 3.2 մլրդ, բայց դա շատ կոպիտ հաշվարկ է, որովհետև դեռ վերջնական նախագիծը չկա»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր