211652_close_icon
views-count44349 դիտում article-date 13:54 12-01-2017

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 39-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Գայի պողոտայի թիվ 16 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Ձորավան գյուղի բնակիչ, 39-ամյա Մնացական Զիլիֆյանը իր վարած Lexus մակնիշի 81 ZM 881 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Նոր Նորքի 3-րդ զանգվածի բնակիչ, 75-ամյա Անիկ Ավետիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի աշխատակիցները։ Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ ժամը 15։10-ի սահմաններում վրաերթի ենթարկված Ա. Ավետիսյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր