211652_close_icon
views-count4075 դիտում article-date 15:08 12-01-2017

Ռուսաստանը հավելյալ մարտական ինքնաթիռներ է ուղարկել Սիրիա. աղբյուր

Ռուսաստանը հավելյալ օդային հարվածային ավիացիա է ուղարկել Սիրիա։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին FoxNews հեռուստաալիքին հայտնել են Պենտագոնի աղբյուրները։ «Ռուսներն ասում են, որ դուրս են բերում իրենց զորքը, սակայն ոչ մի վկայություն չկա դրան։ Ընդհակառակը, նոր ուժեր են հայտնվում Սիրիայում»,-ասել է աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ հունվարի 9-ին սիրիայում տեղակայված «Խմեյմիմ» բազայում վայրէջք է կատարել 4 միավոր Cy-25 գրոհային ինքնաթիռ։ Իսկ Twitter-ի միկրոբլոգներից մեկում, որը լուսաբանում է սիրիական զորքերի գործողությունները, նշված է, որ հունվարի 10-ին նույն ավիաբազա են հասել ևս 4 Cy-25 ինքնաթիռներ։

Նմանատիպ նյութեր