211652_close_icon
views-count2828 դիտում article-date 13:39 12-01-2017

Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել եռամսյա ժամկետում. Կարեն Կարապետյան

Կառավարության հերթական նիստի սկզբում այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Էներգետիկայի և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ: «Նախարարներին հանձնարարվում է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետն պարզաբանեց, որ հանձնարարականի նպատակը նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունն է: Ելնելով դրանից՝ կարևորվում է նաև տարածաշրջանի երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը: «Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի փոփոխության միտումները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր ուղղությունների կառուցումն ու էներգետիկ հարթակում իրականացվող լայնածավալ ներդրումները և այլ հարցեր՝ պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչի կարիք ունենք մենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր