211652_close_icon
views-count3676 դիտում article-date 16:13 12-01-2017

Հնդկաստանը պարտադրել է Amazon-ին դադարեցնել հնդկական դրոշով գորգերի վաճառքը

Հնդկաստանի Ներքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը քննադատել է Amazon էլեկտրոնային հարթակին, որ վերջինս Կանադայում թույլ է տվել հնդկական դրոշով գորգերի վաճառք։ BBC-ի փոխանցմամբ նախարարի ելույթից հետո ինտերնետ-խանութից վերացրել են նշված ապրանքը։ Twitter-ի իր միկրոբլոգում Հնդկաստանի ՆԳ նախարարը գրառել է, որ իր երկրի դրոշը նախատեսված չէ նրա համար, որ նրա վրա քայլեն և պահանջել է Amazon-ի ղեկավարությունից ներողություն խնդրել, հակառակ դեպքում Amazon-ի բոլոր աշխատակիցների համար փակ կլինեն Հնդկաստանի դռները։

Նմանատիպ նյութեր