211652_close_icon
views-count35121 դիտում article-date 10:27 12-01-2017

Ավտովթար Երևանում. Դավիթաշենի կամրջի մոտ բախվել են Lada-ն ու Mercedes-ը. վերջինը հարվածել է էլեկտրասյանը և հայտնվել մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Վաղարշյան փողոցում՝ Դավիթաշենի կամուրջի սկզբնամասում, բախվել են Lada 2110 մակնիշի 35 AV 879 համարանիշի և Mercedes մակնիշի 35 DT 666 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը հարվածել է էլեկտրասյանը և հայտնվել մայթին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր