211652_close_icon
views-count13286 դիտում article-date 11:27 12-01-2017

Վրաստանում հրազենային վնասվածք են հասցրել նախագահ Մարգվելաշվիլիի փեսային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թբիլիսիում երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին։ Այդ մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Գոգոչուրին հանդիսանում է նախագահի առաջին կնոջ դստեր ամուսինը։ Նրան տեղափոխել են անհետաձգելի բժշկական օգնության կենտրոն։ Առայժմ Վրաստանի ՆԳՆ-ն մեկնաբանություններ չի արել տեղի ունեցածի վերաբերյալ, միայն նշել է, որ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 118 և 236 հոդվածներով /առողջությանը թեթև վնասվածք հասցնելը և զենք-զինամթերքի անօրինական կրելն ու պահելը/։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր