211652_close_icon
views-count4452 դիտում article-date 11:14 12-01-2017

Սերբիայում գնացքներ են բախվել. կան տասնյակ վիրավորներ

Սերբիայի հյուսիսում բախվել են ուղևորատար ու բեռնատար գնացքները։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, հաղորդում է Ria Novosti-ն։ Նախնական տվյալների համաձայն՝ վիրավորվել է 22 մարդ։ Բախումը տեղի է ունեցել Բելգրադ-Նովի Սադ երկաթուղային հատվածի Սայլովո-Կիսաչ կայարանի մոտակայքում, երբ ժամում 15 կմ արագությամբ ընթացող ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքի վերջին վագոնին։ Փրկարարները չեն կարողացել հասնել բարդ տեղանքում գտնվող գնացքներին, այդ իսկ պատճառով տուժածներին տեղափոխել են այլ գնացքով դեպի Նովի-Սադ կայարան, որտեղից շտապօգնության ավտոմեքենաները նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Տուժածներից 4-ը վիճակը գնահատվում է ծանր, 18-ը ստացել են թեթև վնասվածքներ։ Պարզվում են դեպքի մանրամասները։

Նմանատիպ նյութեր