211652_close_icon
views-count8337 դիտում article-date 23:41 11-01-2017

Գերհամակարգիչը կանխատեսել է «Չելսիի» հաղթանակը ԱՊԼ-ում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին»` 6-րդ տեղը

Սալֆորդի համալսարանի գիտնականները գերհամակարգիչ են օգտագործել` Անգլիայի 2016/17 առաջնության վերջնական արդյունքները կանխատեսելու համար: SAM (Sports Analytics Machine) մեքենան հաշվարկել է ԱՊԼ-ի մնացած բոլոր հանդիպումների արդյունքները և եկել եզրահանգման, որ ներկայիս առաջատար «Չելսին» 7 միավորի առավելությամբ չեմպիոն կդառնա: 2-րդ տեղը` համակարգչի կանխատեսումներով, կզբաղեցնի «Տոտենհեմը»: «Արսենալը» առաջին անգամ 1995/96 մրցաշրջանի ի վեր կզբաղեցնի 5-րդ տեղը, իսկ 6-րդը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նմանատիպ նյութեր