211652_close_icon
views-count6475 դիտում article-date 23:29 11-01-2017

Սուարեսը հրաժարվել է մասնակցել ՖԻՖԱ-ի արարողությանը վատ լուսանկարի պատճառով

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը արհամարել է Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի պարգևատրման արարողությունը անձնական պատճառներով: 29-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստը որոշել է չմասնակցել միջոցառմանը ՖԻՖԱ-ի հետ վատ հարաբերությունների պատճառով, երբ 2014թ. աշխարհի առաջնության խաղի ժամանակ Ջորջիո Կյելինիին կծելու համար կազմակերպությունը նրան որակազրկել էր 4 ամսով: Հետագայում ՖԻՖԱ-ն երկար ժամանակ Սուարեսին չէր ընդգրկում խորհրդանշական հավաքականներում և տարբեր մրցանակների հավակնորդների ցուցակներում: Բացի այդ, Սուարեսը բարկացել է կազմակերպության վրա, որ վերջինս միջոցառման համար ընտրել էր ուրուգվայցու գրեթե 5 տարվա վաղեմության լուսանկարը, որտեղ առաջին պլանում խաղացողի ատամներն են:

Նմանատիպ նյութեր