211652_close_icon
views-count4686 դիտում article-date 23:10 11-01-2017

«Եթե Պուտինը հավանում է Թրամփին, ես դա համարում եմ առավելություն». ԱՄՆ նորընտիր նախագահն իր առաջին ասուլիսն է տվել

Նյու Յորքում մեկնարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում է CNN-ը: Աղբյուրի պնդմամբ՝ ընտրություններից հետո այսօր Դոնալդ Թրամփի ամենակարևոր օրն է համարվում: Թրամփին տրվող հիմնական հարցերը վերաբերում էին ռուսական կիբերհարձակումներին: «Եթե Պուտինը հավանում է Թրամփին, ես դա համարում եմ առավելություն», - ասել է Թրամփը: Թրամփը նաև հայտնել է, որ հույս ունի «լեզու գտնել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Մոսկվայի հետ միասին պայքարել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ։ Հիշեցնենք, որ Թրամփը հունվարի 20-ից կստանձնի ԱՄՆ նախագահի պարտականությունները, իսկ այսուհետ նրա բիզնեսով կզբաղվեն երկու որդիները:  

Նմանատիպ նյութեր