211652_close_icon
views-count6738 դիտում article-date 19:40 11-01-2017

Մոսուլում ռազմական գործողությունից հետո Թուրքիայի բանակի զինվորները պետք է հեռանան Իրաքից

Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ավարտից հետո թուրքական ուժերը կհեռանան Բաաշիկայի շրջանի ճամբարից: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Աքբար Իբրահիմ ալ Ալավին: Իրաքի դեսպանը նաև հավելել է, որ Մոսուլի գործողությունը նախատեսվում է ավարտել ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում: Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Բաաշիկայի ճամբարի խնդիրը Թուրքիայի և Իրաքի միջև պետք է լուծվի փոխադարձ հարգանքի պայմաններում: [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/07/1055475/]Հիշեցնենք[/url], որ Իրաքի և Թուրքիայի վարչապետները հանդիպել են Բաղդադում հունվարի 7-ին: Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական զորքը Իրաքից դուրս բերելու վերաբերյալ, ինչի մասին [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/07/1055480/]հայտարարել է[/url] Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին հանդիպումից հետո:

Նմանատիպ նյութեր