211652_close_icon
views-count10503 դիտում article-date 18:51 11-01-2017

Թուրքիան մտադիր է բետոնե պատ կառուցել Հայաստանի և Իրանի սահմաններին

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատ կառուցելուց հետո ձեռնամուխ է լինելու նաև Հայաստանի և Իրանի սահմաններին` Արդահանի, Իգդիրի և Կարսի գավառների սահմաններին, պատերի կառուցմանը, այս մասին հաղորդում է թուրքական t24.com.tr կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի պետական բնակարանաշինության վարչության աղբյուրներին։ 2016թ.-ի մայիսին նշված վարչության, Թուրքիայի Պաշտպանության և ֆինանսների նախարարությունների միջև համատեղ արձանագրություն է կազմվել երկրի 6 գավառներում անվտանգության նկատառումներով սահմանային պատ կառուցելու վերաբերյալ: Նախատեսվում է, որ կառուցվող բետոնե պատի բարձրությունը կլինի 3, իսկ լայնությունը՝ 2 մետր: Իսկ թուրքական «Վաթան» պարբերականն էլ հայտնում է, որ Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտվի 2017թ. ապրիլ ամսին:

Նմանատիպ նյութեր