211652_close_icon
views-count15662 դիտում article-date 17:31 11-01-2017

Ռոնալդո. Ես ցնցված եմ, թե աշխարհում ինչ ուշադրություն են դարձնում իմ քաշին

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» իր նախկին թիմակից Մայքլ Օոուենի կատակը` իր ավելորդ քաշի մասին: «Ես ցնցված եմ, թե ժամանակակից աշխարհում ինչ ուշադրություն են դարձնում իմ քաշին: Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե դրա ինչն է կարևոր», ասել է Ռոնալդոն: Օոուենի կատակը քննադատել է արքայական ակումբի ևս մեկ նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը: «Չեմ սիրում նման կատակները: Ռոնալդոն իմ մտերիմ ընկերն է, նման հարցերում պետք է զգույշ արտահայտվել: Պետք է ուշադրություն դարձնել Ռոնալդոյի ոչ թե մարմնին, այլ` սրտին, որը նրա մոտ շատ բարի է», ասել է Կառլոսը:

Նմանատիպ նյութեր