211652_close_icon
views-count7720 դիտում article-date 16:38 11-01-2017

Վրաստանի և «Գազպրոմ» ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի գազի տարանցման պայմանների շուրջ

Վրաստանը կարող է անհրաժեշտության դեպքում ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազ գնել՝ ավելի վաղ սահմանված 1000 խմ-ի դիմաց 215 դոլարի փոխարեն վճարելով 185 դոլար։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն, փոխանցում է GeorgiaOnline-ը։ Վրաց նախարարը ներկայացրել է ընկերության ու վրացական իշխանությունների միջև ընթացած վերջին բանակցությունները՝ նելով, որ խոսքը երկամյա համաձայնագրի մասին է գնում։ «Մենք հնարավորություն ունենք անհրաժեշտության դեպքում բավարարել գազի սեզոնային պակասը և իջեցված՝ 185 ԱՄՆ դոլարով գնել ռուսական գազ»,-ասել է Քալաձեն՝ հավելելով, որ ռուսական էներգակիրներից Վրաստանը այդկերպ կախվածություն ձեռք չի բերում։

Նմանատիպ նյութեր