211652_close_icon
views-count3681 դիտում article-date 15:34 11-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 11-ին

1693 թ. – Սիցիլիայում ուժեղ երկրաշարժ եղավ, որի հետևանքով մահացավ մոտ 60 000 մարդ: 1801 թ. – մահացել է Դոմենիկո Չիմարոզան, իտալացի երգահան, ավելի քան 80 օպերայի հեղինակ (ծն. 1749 թ.): 1879 թ. – Անգլիան պատերազմ հայտարարեց զուլուսներին, և սկսվեց անգլո-զուլուսական պատերազմը։ 1935 թ. – Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը. նա առաջին կին օդաչուն էր, ում հաջողվեց դա անել: 1947 թ. – ծնվել է Նիկոլայ Ղազարյանը, հայ նշանավոր ֆուտբոլիստ, 1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ: 1966 թ. – բացվեց Թբիլիսիի մետրոպոլիտենը, այն Անդրկովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում: 1972 թ. – ծնվել է Անդրեյ Մալախովը, ռուս ճանաչված հաղորդավար և դերասան: 1993 թ. – եթեր հեռարձակվեց WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն: 2010 թ. – մահացել է Ֆադեյ Սարգսյանը, հայ ճանաչված գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, եղել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ (ծն. 1923 թ.):

Նմանատիպ նյութեր