211652_close_icon
views-count5278 դիտում article-date 14:31 11-01-2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները տոնական օրերին հյուրընկալել են մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում այս տարի առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններից Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական և Ժամանակակից արվեստի թանգարանները հունվարի 2-5-ը բաց են եղել մայրաքաղաք այցելած հյուրերի և տոնը Երևանում նշող համաքաղաքացիների համար: Աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ նշված օրերին համայնքային թանգարաններն ունեցել են շուրջ 300 այցելու, որոնց գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Չինաստանից, ինչպես նաև ԵՄ և ԱՊՀ երկրներից: Նշված ժամանակահատվածում համայնքային թանգարանները հյուրընկալել են նաև սահմանամերձ գյուղերի դպրոցականների: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր