211652_close_icon
views-count2147 դիտում article-date 14:44 11-01-2017

ԱՄՆ-ն մեղադրանքներ է ներկայացրել Բան Կի Մունի եղբորն ու եղբորորդուն

Ամերիկյան իշխանությունները ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եղբորն ու եղբորորդուն մեղադրել են կաշառակերության մեջ, հայտնում է BBC-ն։ Ըստ մեղադրանքի՝ նախկին գլխավոր քարտուղարի հարազատները փորձել են Վիետնամում բարձրաստիճան մի պաշտոնյայի գումար տալ, որպեսզի վերջինիս միջոցով հնարավոր լինի պետական միջոցներով 800 մլն դոլարանոց շենքերի համալիրը ձեռք բերել։ Բան Կի Մունի եղբորորդին ձերբակալվել է և ավելի ուշ 250 հազար դոլար գրավի դիմաց դուրս եկել բանտից։ Նրա հորը իշխանությունները չեն ձերբակալել։

Նմանատիպ նյութեր