211652_close_icon
views-count2270 դիտում article-date 11:29 11-01-2017

Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ

Նավթի համաշխարհային գները նախօրեի անկումից հետո սկսել են այսօր բարձրանալ. այդ են վկայում առևտրի տվյալները, որոնք գրանցվել են էլեկտրոնային բորսաներում։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.17 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53.73 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի փետրվար ամսվա մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.30 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.97 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր