211652_close_icon
views-count4697 դիտում article-date 22:48 10-01-2017

ՀՀ պաշտպանության և կրթության նախարարները այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր. կայացել է հանդիպում՝ կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ: Նախարարները հանգամանալից ներկայացրել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման ծրագիրը, նշելով, որ գործընթացը նախաձեռնվել է ռազմական կրթության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների շրջանակում: Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը փարատել են կրթահամալիրի սաների և նրանց ծնողների մտահոգությունները՝ կապված երկու կրթական հաստատությունների միավորման հնարավոր բարդությունների հետ, հավաստիացնելով, որ դրա արդյունքում կրթական պրոցեսը միայն շահելու է, ինչը դրական է անդրադառնալու ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև՝ սաների գիտելիքների վրա: Ընդգծելով, որ կրթահամալիրի սաներն ազատ են հետագա ուսուցման վայրի ընտրության հարցում, նախարարները նաև վստահեցրել են, որ միավորման գործընթացի շնորհիվ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/20/104582/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 20-ին, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական շրջանում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում նորից սաները բողոքի ակցիա էին արել: Երեխաները այս անգամ դժգոհ էին ոչ թե կրթահամալիրի տնօրենից, այլ նրանց տեղեկացրել էին, որ կրթահամալիրը միացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր