211652_close_icon
views-count1548 դիտում article-date 23:00 10-01-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունվարի 10-ին, ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակչին (հաշմանդամություն ունեցող) բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1977 թ. ծնված Ա. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 10-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 9/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները 1979 թ. ծնված Ս. Մ.-ին ցացաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 10-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստավցել, որ Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1936 թ. ծնված Հ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր