211652_close_icon
views-count3805 դիտում article-date 22:20 10-01-2017

Աֆղանստանում կրկնակի ահաբեկչության հետևանքով 38 մարդ է զոհվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Դարուլաման շրջանում հզոր պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով գործի է դրել պայթուցիկ սարքը՝ գտնվելով մարդկանց ամբոխի մեջ: Մեկ այլ պայթյուն որոտացել է խորհրդարանի շենքի առջև, ինչի հեևանքով զոհերի մեջ կա կին պատգամավոր: Պայթյունն իրականցվել է մեքենայի օգնությամբ, որում նույնպես պայթուցիկ սարք է եղել տեղադրված: Պայթյունների հետևանքով զոհերի թիվը կազմում է առնվազն 38 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Ավելի վաղ հայտնի էր դարձել 27 զոհի մասին:

Նմանատիպ նյութեր