211652_close_icon
views-count2778 դիտում article-date 20:07 10-01-2017

Գործարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները: Շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին անվճար հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն և հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ:

Նմանատիպ նյութեր