211652_close_icon
views-count17360 դիտում article-date 19:38 10-01-2017

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Չինարիի մարտական դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ, ծանոթացել հայանքում առկա խնդիրներին: Չինարիում ՀՀ գլխավոր դատախազին աղ ու հացով են դիմավորել: ՀՀ գլխավոր դատախազն, այնուհետև այցելել է հանրապետության հյուսիսարևելյան հատվածի մարտական դիրքեր, շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին: Ա. Դավթյանը շնորհավորել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն: Զինծառայողների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի դիվերսիոն ջոկատների ներթափանցման փորձին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ցանկացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի սատարում է սահմանին կանգնած զինվորին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր