211652_close_icon
views-count77813 դիտում article-date 19:22 10-01-2017

Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների մեծ մասի կարծիքով՝ պատգամավորության անցողիկ թեկնածու է համարվում նաև Ղուկաս Ուլիխանյանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն ռեյտինգային քվեարկության ներկայացնող իր թեկնածուներին ընտրում է շատ մանրակրկիտ՝ հաշվի առնելով թե՛ ինտելեկտը, թե՛ կենսագրությունը, թե՛ քաղաքական փորձառությունը։ Հետաքրքիր է, բայց իսկապես ջանք է թափվում, որ առաջադրվեն հանրության վստահությունը վայելող թեկնածուներ։ Մասնավորապես, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում կատարած մեր ուսումնասիրությունից պարզեցինք, որ այստեղ բնակչության մի ստվար հատված պատրաստ է քվեարկել ԵԿՄ վարչության փոխնախագահ, առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանի օգտին։ Ղ. Ուլիխանյանի թեկնածության ընտրությունը պատահական չէ։ Նա եղել է ԱԺ պատգամավոր, հեղինակել է մի շարք օրենքներ։ Ղ. Ուլիխանյանը դեռ ուսանողական տարիներից զինվորագրվել է ազատագրական շարժմանն ու «Նիկոլ Դուման» ջոկատի կազմում մասնակցել Հայաստանի, Արցախի սահմանների պաշտպանությանը։ Այսօր Ուլիխանյանը Երկրապահի վարչության փոխնախագահն է։ Հիշեցնենք, որ Ղ. Ուլիխանյանի եղբայրը՝ Արմեն Ուլիխանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է եւ ասում են՝ քաղաքապետի հետ սերտ, ջերմ հարաբերություն ունեցող թաղապետերից է։ Ամեն դեպքում՝ մասիվցիներն ասում են, որ իրենք ժամանակին սիրով իրենց տարածքից պատգամավոր ընտրել են Ղ. Ուլիխանյանին, սիրով թաղապետ են ընտրել Ղուկասի եղբորը եւ այս անգամ էլ պատրաստ են քվեարկել Ուլիխանյանի օգտին։

Նմանատիպ նյութեր