211652_close_icon
views-count100997 դիտում article-date 18:27 10-01-2017

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. մի ամբողջ գյուղ հայտնվել է շրջափակման մեջ. գյուղացիներն ասում էին՝ Աքաղաղի տարում մարզպետին «կուտ են տալիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առատ ձյան հետևանքով գյուղը, կարելի է ասել, կտրվել է արտաքին աշխարհից, քանի որ Լոռու մարզպետարանը և տեղի գյուղապետարանը կամ չեն ուզում, կամ ավելի շատ զբաղված են կերուխումով՝ անտերության են մատնել ողջ գյուղը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն աաում էին. «Էս ո՞ր դարում ենք ապրում, Նոր տարվան դառել են պատանդ, չենք կարում բարեկամի տուն գնանք, բարեկամի ընդունենք: Թողես՝ Լոռու մարզպետարանը, տեղի գյուղապետարանը ամպագոռգոռ հայտարարեն, թե ամեն ինչ «օk» է: Ինչ «օk»-ի մասին է խոսքը, երբ հղի կնոջ համար բժիշկ ենք կանչում, սակայն 4-5 կմ ոտքով ենք գնում, որ բժիշկներին հասցնենք գյուղ: Մեր գյուղում բնակվող Նորայրը իր 66-ով գյուղի ջահելների հետ 30-ից ավել ավտոնեոր են ձնաբքից դուրս բերել: Գյուղի միակ ավտոբուսով ենք մի կերպ ժողովրդին ձնաբքի տակից հանել, մինչև ավտոմեքենաները կարողացել ենք գյուղի ջահելնեով դուրս հանենք»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն բարձիթողի վիճակն է գյուղապետարանի առաջ դպրոցի ճանապարհը, իսկ գյուղապետի տեղակալի հայտարարության համաձայն ՝մարզպետը 4 տարի առաջ է բարեհաճել գյուղ: Իսկ գյուղացիներն էլ ասում էին, որ եթե մի քանի անգամ այցելեր, ապա սրտացավ վերաբերմունք կցուցաբերեր գյուղի նկատմամբ: «Մենք կառավարությունից ոչ գազ ենք ուզում, ոչ հոսանք ենք ուզում, ոչ փող ենք ուզում. Մեր ուզածը բարվոք ճանապարհն է: Ոչ ամառն ենք կարում էս ճանապարհով երթևեկենք, ոչ էլ ձմեռը: Տարին 12 ամիս պատանդի կարգավիճակում ենք: Ընտրությունից ընտրություն գալիս են, սարեր են խոստանում, իսկ երբ ընտրություններն ավարտվում են, սաղ դառնում են Նոր տարվա լիմոնադ: Հիմա առաջիկայում էլի ընտրություններ են ու եթե որևիցե մեկը համարձակվի գա գյուղ ու փորձի մեզանից ձայներ ստանա, ապա, ի նշան բողոքի՝ բոլորը մեր կողմից առհամարվելու են, քանի որ մենք առհամարված ենք նրանց կողմից»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե մտնես գյուղապետարան ՝ սրտխառնոց կապրես, բառերով չես կարող նկարագրել գյուղապետարանի վիճակը: Առաջիկայում գյուղացիները պատրաստվում են՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել, սկսել բողոքի ակցիաներ: Այսօր նրանց ավելի շատ օգնության ձեռք են մեկնել Ստեփանավանի քաղաքապետարանի սոցիալական ծառայության աշխատակիցները, քան Լոռու մարզպետարանի չինովնիկները: Կաթնաղբյուր գյուղի բնակիչներն ասում էին նաև. «Մենք ուզում ենք կաթնակեր ղեկավար, ով կմտածի գյուղացու մասին ու մատից փուշ կհանի, ոչ թե գերանի կհագցնի մեզ»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օրեր առաջ խնդրի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով հայտնել էր, որ իրավիճակի մասին տեղյակ չէ, սակայն հանձնարարել է, որպեսզի մարզպետարանի համապատասխան վարչության չինովնիկները անհրաժեշտ հետևություններ անեն և ճանապարհը դարձնեն անցանելի, սակայն գյուղացիները նշում էին, որ Աքաղաղի տարում մարզպետարանի չինովնիկները մարզպետին «կուտ են տալիս»: Ոչ մի աշխատանք չի կատարվել: Նույն բարձիթողի վիճակն է, իսկ եթե ճանապարհն էլ բացվել է՝ դա բացել են գյուղացիներն՝ իրենց ուժերով»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր