211652_close_icon
views-count3261 դիտում article-date 16:40 10-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 10-ին

մ.թ.ա. 49 թ. — Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձավ թևավոր խոսք։ 976 թ. — մահացել է Հովհաննես Չմշկիկը, հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (ծն. 925 թ.)։ 1863 թ. — Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոպոլիտենը։ 1920 թ. — ստեղծվեց Ազգերի լիգան։ 1935 թ. — ծնվել է Զորի Բալայանը, հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ։ 1938 թ. — ծնվել է Դոնալդ Կնուտը, ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ։ 1946 թ. — տեղի ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջին նիստը։ 1955 թ. — ծնվել է Խորեն Հովհաննիսյանը, հայ հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ։ 1958 թ. — ծնվել է Հրանտ Թոխատյանը, հայ ճանաչված դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն։

Նմանատիպ նյութեր